Ձերբակալված Մկրտիչ Մկրտչյանի եղբայրը՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակաված Նարեկ Մկրտչյանը, ով նաև ՔՊ կուսակցության արտաքին կապերի պատասխանատուն է, «Ազատության» հետ զրույցում միայն մի կարճ մեկնաբանություն տվեց. «Դեպքին տեղեկացել եմ ձեզ նման մամուլից: Հայաստանում՝ կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են: Կգնա նախաքննություն, մեղավորները կբացահայտվեն, վստահաբար պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ: Իսկ ինչ վերաբերում է իմ քաղաքական թիմին, իմ ազդեցությանը, ո՛չ իմ հանրային կարգավիճակը, ո՛չ ներկայիս պաշտոնը չի կարող որևիցե ազդեցություն կամ միջամտություն ունենալ: Հետևաբար՝ հետևեք իրավական գործընթացներին, ես էլ ձեզ նման հետևելու եմ»:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ հրազենի ու ռազմամթերքի ապօրինի շրջանառություն, և 393-րդ և 396-րդ հոդվածի 1-ին մասերով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ:
Կատարվում է նախաքննություն։