Հետևեք մեզ։

Մոսկվան լավագույն տեղն է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար, իսկ Կիևի պահանջները այլ վայր ընտրելու մասին՝ չափազանցված․ Պուտին

08:38, 05 սեպտեմբեր 2025
Մոսկվան լավագույն տեղն է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար, իսկ Կիևի պահանջները այլ վայր ընտրելու մասին՝ չափազանցված․ Պուտին

Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում անցկացված Արևելյան տնտեսական ֆորումում հանդես եկավ հայտարարություններով Ուկրաինայի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք օրինական թիրախ է։

Անդրադառնալով իր և Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնարավոր հանդիպմանը ՝ նա նշեց, որ  Մոսկվան լավագույն տեղն է Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպման համար, իսկ Կիևի պահանջները այլ վայր ընտրելու մասին՝ չափազանցված։

Պուտինը ընդգծեց, որ դեռ վերջերս Կիևը բացառում էր շփումները Մոսկվայի հետ, իսկ այժմ ինքն է դրանց մասին խնդրում։ Նա հավելեց նաև, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն երկուստեք՝ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար, սակայն լուրջ քննարկումներ այս ուղղությամբ դեռ չեն տարվել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները