Հետևեք մեզ։

ՀՀ-ում կա ոստիկանությունը, որը չի նայում, թե ով՝ ում եղբայրն է, առանց կաշկանդվելու կարող է կանգնեցնի ցանկացածի եղբորը․ Ալեքսանյան

12:00, 05 սեպտեմբեր 2025
ՀՀ-ում կա ոստիկանությունը, որը չի նայում, թե ով՝ ում եղբայրն է, առանց կաշկանդվելու կարող է կանգնեցնի ցանկացածի եղբորը․ Ալեքսանյան

«ՀՀ-ում կա ոստիկանությունը, որը չի նայում, թե ով՝ ում եղբայրն է, առանց կաշկանդվելու կարող է կանգնեցնի ցանկացածի եղբորը։ Նախկինում որևիցե մեկը կարո՞ղ էր Շմայսի կամ Մանվելի եղբորը կանգնեցներ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով օրերս արձանագրված միջադեպին, որում ներգրավված էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը։

Դիտարկմանը՝ խոսակցություններ են պտտվում, թե իշխանության անդամների հետ կապված աղմկահարույց դեպքերը փորձ է արվում թաքցնել, Ալեքսանյանը նշեց. «Բա այդ դեպքից 5 րոպե հետո ընդդիմադիր մամուլն այդ մասին գրում է, ՆԳՆ-ն պարզաբանում է տալիս, ամբողջ Հայաստանն այդ մասին իմանում է, դեսպանը մեկնաբանություն է տալիս, ըտե՞նց են թաքցնում»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները