Հետևեք մեզ։

Հայաստանը պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Օվերչուկ

11:07, 06 սեպտեմբեր 2025
Հայաստանը պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել է «Թրամփի ուղուն», նշել, որ այդ հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ: «Մենք պատկերացում ունենք, թե ինչպես է դա լինելու»,- նշել է Օվերչուկը։ Նա հավելել է՝ նման ճանապարհի կառուցումը կնպաստի Եվրասիայի համար տրանսպորտային ընդհանուր շրջանակի ձևավորմանը։ 

Նա խոսել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններից, կրկնել, որ առևտրաշրջանառությունը նվազել է: «Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

Օվերչուկը հավելել է, որ Հայաստանը նաև պետք է գնահատի Եվրամիությանն անդամակցության հեռանկարը և ընտրություն կատարի՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ: «Դա Հայաստանի իրավունքն է։ Սակայն, օրինակ, Ռուսաստանից ստացվող էներգիայի և սննդամթերքի համար այլ գներ կսահմանվեն։ Նաև, ինչպես գիտեք, ԵՄ երկինքը փակ է ռուսական ինքնաթիռների համար, ինչը նշանակում է, որ Հայաստանի երկինքը նույնպես փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար, իսկ Ռուսաստանի երկինքը՝ Հայաստանի համար»,- շարունակել է Օվերչուկը, ընդգծել՝ հետևանքները կարող են տարբեր լինել։

Փոխվարչապետը նաև մեկնաբանել է Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները, դրանք որակել նորմալ: «Խնդիրներ չունենք, կառուցողական աշխատանք ենք վարում»,- հավելել է պաշտոնյան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները