Կեղծիք են տարածում, Բագրատ Սրբազանի հետ երբեք չենք խոսել բռնության, էլ ուր մնաց՝ տեռորի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6–ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, որի մասնակցությամբ նույնպես զրույցը կա քրեական վարույթում, սակայն, նա անգամ վկայի կարգավիճակ չունի։
«Ես հանրային ակտիվ գործունեությամբ սկսել եմ զբաղվել հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար, ժամանակին արտերկրում սովորել եմ, որ գամ, իմ պետությունն ուժեղացնեմ։ Ես չեմ գնացել, որ մնայի, ես գնացել էի, որ հետ գամ Հայաստանը ուժեղացնեմ։ Ես սուտ ու կեղծիքը մերժել եմ միշտ, փակ զրույց կլինի, ինչքան ուզում են գաղտնալսեն, բաց զրույց լինի, ես խոսում եմ նույն բաների մասին։ Եթե իրավապահ համակարգում կան մարդիկ, որոնք կարող են խոսակցությունները կտրել, կպցնել, ստանալ իրենց ուզածը, ես ինչ էլ անեմ, ինձ էլ կարող են ձերբակալել։Եթե հեղափոխություն անելը քրեորեն պատժելի արարք է, ուրեմն իրավապահները պիտի սկսեն Նիկոլ Փաշինյանից, ով ամեն օր ասում է՝ հեղափոխություն արեք»,– ասաց Հովհաննես Ավետիսյանը։