Հետևեք մեզ։

Սերդար Քըլըչը կայցելի Հայաստան

11:13, 07 սեպտեմբեր 2025
Սերդար Քըլըչը կայցելի Հայաստան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

 

Ինչպես հայտնի է` Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ առաջին հանդիպումը, այս մասին հայտնել էին թուրքական ԶԼՄ–ները։

 

Այս նպատակով անցակետով Հայաստան կայցելի Թուրքիայի պատվիրակությունը՝ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի գլխավորությամբ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները