Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են. Արծվիկ Մինասյան

08:48, 08 սեպտեմբեր 2025
Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են. Արծվիկ Մինասյան

«Գլխավոր դատախազն այս ամբիոնից հնչեցնում էր կեղծ մեղադրանքներ, որոնք ամեն օր փուչիկի նման պայթում են»,- ԱԺ նիստի մեկնարկին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի և մյուսների նկատմամբ առաջադրված մեղադրանքներին։

«Պետք է արձանագրել, որ ժողովրդական բաստիոն հայտարարված Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության որևէ նշույլ չկա, այլ իրավական պետությունը հիմնավորապես ոտնահարվում և արհամարհվում է։ Քաղաքական հետապնդումները ոչ միայն կալանավորվածներին, այլ նաև ապօրինի քրեական հետապնդումներին են վերաբերում։ Մարդիկ քաղաքական հետապնդման են ենթարկվում իրենց արժանապատվությունն ու ճշմարտությունը հաստատելու համար։ Պետք է պայքարել, քանի որ այս իշխանությունների հեռացման համար մեզնից պահանջվում է համախմբում»,- ասաց Արծվիկ Մինասյանը։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները