Հետևեք մեզ։

Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով. Մեսրոպ Առաքելյան

09:34, 08 սեպտեմբեր 2025
Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով. Մեսրոպ Առաքելյան

Վերջին 5 տարվա ընթացքում գյուղատնտեսական ցանքային տարածությունները Հայաստանում նվազել են մոտ 15,000 հա-ով՝ 222,700 հա-ից դառնալով 208,000 հա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Սրա արդյունքում նվազել է ցորենի, կարտոֆիլի, բանջարեղենի բերքի ծավալը ավելի քան 10%-ով։

Սա բերում է գների բարձրացման, աղքատության խորացման։

Պարենային անվտանգությունը պետք է դառնա երկրի կարևորագույն ռազմավարություններից մեկը»,- գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները