Հետևեք մեզ։

Արմավիրում բախվել են «ПАЗ»-ն ու «Lexus»-ը. 10 մարդ հոսպիտալացվել է

17:26, 08 սեպտեմբեր 2025
Արմավիրում  բախվել են «ПАЗ»-ն ու «Lexus»-ը. 10 մարդ հոսպիտալացվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 8-ին ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Սահմանապահների և Գորկու փողոցների խաչմերուկում բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան, վերջինս կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները