Հետևեք մեզ։

Ազգային ժողովը քննարկում է Արա Նռանյանին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը

14:15, 09 սեպտեմբեր 2025
Ազգային ժողովը քննարկում է Արա Նռանյանին  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը

Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած միասնական թեկնածուի ընտրության հարցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Արա Նռանյանին՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Թեկնածուին ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 

Նռանյանը 2021 թվականի հոկտեմբերի 5–ից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է:

Հանձնաժողովի անդամները նշանակվում են 5 տարի պաշտոնավարման ժամկետով: 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները