Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ չհաջողվեց կապվել, բայց մեր աղբյուրը հայտնել է, որ Վեհափառ Հայրապետը Սրբազան հորն այցելել է եպիսկոպոսների ուղեկցությամբ: Ի դեպ, մեկ ամիս առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին՝ նախնական կալանքի վայրում: Դատական նիստի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:
Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին․ Aravot.am
08:14, 10 սեպտեմբեր 2025