Հետևեք մեզ։

Հրդեհ է բռնկվել Գյումրիում գործող սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

09:20, 10 սեպտեմբեր 2025
Հրդեհ է բռնկվել Գյումրիում գործող սննդի կետում. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մաքսիմ Գորկում փողոցում գործող «Ֆուդ Թայմ» սննդի կետում կրակ և ծուխ է նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները