Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են «Մերսեդես» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Քննչական գործողությունների ավարտից հետո հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։