Հետևեք մեզ։

Այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են գերիների, պատանդառվածների ազատ արձակման հարցերը. ԱԳ նախարար

15:15, 10 սեպտեմբեր 2025
Այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են գերիների, պատանդառվածների ազատ արձակման հարցերը. ԱԳ նախարար

Ցավոք, գերիների մասով չունենք ամբողջական, վերջնական հարցի լուծում, թեև նախորդիվ ունեինք նույն ադրբեջանական կողմի հանրահռչակած պարտավորությունը՝ բոլորին ազատ արձակելու: Այդ մասին Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Եթե երկու երկիր անկեղծորեն ասում են՝ խաղաղություն ենք հաստատում, երևի արժի առաջինը հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն հարցեր են, մարդկանց համար ցավոտ հարցեր են:

Բայց նաև պարտքս եմ համարում ասել, որ այսօր ևս մեր առաջնային ուշադրության առարկան են հումանիտար հարցերը, և հենց առաջին հերթին գերիների ազատ արձակման հարցը, պատանդառվածների ազատ արձակման հարցը, անհետ կորած մարդկանց ճակատագրերի պարզաբանման հարցը:

Հավատացնում եմ ձեզ, այդ աշխատանքները հենց այսօր էլ շարունակվում են և, իհարկե, վաղն էլ չեն դադարելու»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները