Հետևեք մեզ։

ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվն ավելանալու է. Սերժ Սարգսյան

15:24, 10 սեպտեմբեր 2025
ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվն ավելանալու է. Սերժ Սարգսյան

«Եթե մի քիչ էլ խորանանք դատողությունների մեջ, ապա եթե հայ ժողովուրդը կհանդուրժի, որ երկրի կառավարիչը, խախտելով Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիներից՝ անկախ նրանից ես եմ այդ քաղաքացին, Պողոսն է, թե Պետրոսը կհանձնի այլ երկրի միայն ու միայն այն պատճառով որ այդ քաղաքացին կատարել է ՀՀ օրենքները, Սահմանադրության պահանջները, որը գնահատվել է հակառակ երկրի կողմից որպես հանցագործություն, այդ դեպքում էլ ինչ կարող եմ ասել»,- ասաց երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատական նիստից հետո:

Ինչ վերաբերում է հարցին, արդյոք Փաշինյանի հրապարակած «Պողպատե մանդատ» գրությամբ մուրճը չէր ենթադրում, որ ընտրություններից առաջ բանտերն ընդդիմադիրներով կլցվի, նա ասաց. «Իսկ հիմա լցված չէ՞: ՀՀ պատմության մեջ այսքան քաղբանտարկյալներ չեն եղել, այսպես եթե շարունակվի, թիվը ավելանելու է»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները