Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում քաղաքացիները հեծանվանավակով ափից հեռացել են և եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեն կարողանում ափ վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել երկու քաղաքացու և հեծանվանավակը։