Հետևեք մեզ։

Գյումրիում 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստել, շշալցրել,  իրացրել է տարբեր տեսակի կեղծ օղիներ

08:31, 11 սեպտեմբեր 2025
Գյումրիում 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստել, շշալցրել,  իրացրել է տարբեր տեսակի կեղծ օղիներ
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 օղու շիշ, օղու 47 պիտակ և 48 «QR» կոդ:
Կատարվում է նախաքննություն:

Վերլուծական

Ամենաընթերցվածները