Հետևեք մեզ։

Դուք կապ չունեք ժողովրդավարության հետ, մի քիչ խրոխտ եղեք, դուք քոք մաշացնող եք․ Ռուբինյան

09:12, 11 սեպտեմբեր 2025
Դուք կապ չունեք ժողովրդավարության հետ, մի քիչ խրոխտ եղեք, դուք քոք մաշացնող եք․ Ռուբինյան

Չկա ավելի տարօրինակ տեսարան, քան՝ զանգովի արդարադատությունից բողոքող քոչարյանական պատգամավորը, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես ուղղակի զարմացած եմ, ո՞ւր էիք, ժողովո՛ւրդ ջան, վերջին 30 տարիներին, հա՜, ծնված չէիք, երևի, ձեր հույսը 18 տարեկաններն են, ովքեր Քոչարյանի նախագահությունը լավ չեն հիշում, պետք է ասեն՝ «դե լավ, իրոք, սուրբ է եղել այդ մարդը»։ Չէ, իրենք ծնողներ ու ընկերներ ունեն, կպատմեն իրենց, արխային»,- նշեց նա։

Ռուբինյանը հայտարարեց, թե եթե ժամանակին այսօրվա ընդդիմությունն իշխանությունը պահում էր ընտրությունները կեղծելով, այսօր պատրաստվում են զավթել իշխանությունը։

«Եթե ձեր ձեռքն իշխանություն ընկնի, դուք վերացնելու ենք ընտրությունների ինստիտուտը, վերացնելու ենք ձեր հետ չհամաձայնողներին, դուք ընդհանրապես կապ չունեք ժողովրդավարության հետ»,- նշեց նա։

ԱԺ փոխնախագահն ընդդիմադիրներին կոչ արեց մի քիչ խրոխտ պահեն իրենց։

«Ժամանակին քոք էիք մաշացնում, ձեր ձևով միջամտում էիք, հիմա այս ի՞նչ խղճուկ պահվածք է, եկել, քիչ է մնում արտասվեք, մի քիչ խրոխտ եղեք, դուք քոք մաշացնող եք, խրոխտ եղեք»,- կոչ արեց Ռուբինյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները