Հետևեք մեզ։

Խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում․ Փաշինյան

10:33, 11 սեպտեմբեր 2025
Խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում․ Փաշինյան

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության ձևավորումը տեղի է ունեցել հասարակության հետ անմիջական շփումների արդյունքում, իսկ Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգը ձևավորվել է 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը հենց ժողովուրդն է։ 2021-ի քարոզարշավը բացառիկ էր նրանով, որ մենք ոչ միայն ասողի, այլ նաև լսողի դերում էինք։ Քարոզարշավի ընթացքում այլ բովանդակություն է ձևավորվել, և խաղաղության օրակարգը հենց այդ ընթացքում է ձևավորվել»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ ընտրություններից հետո էլ քաղաքացիների հետ շփումները շարունակվել են։ 

Վարչապետը նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես աչքի է ընկել միջինից բարձր տարիքի կանանց մասնակցությունը։ 

«Նրանք սովորաբար հանրահավաքների չեն գալիս, և ինձ այդ ժամանակ հետաքրքիր էր՝ ինչո՞ւ էին գալիս։ Այդ մարդկանց հետ շփվելու արդյունքում է ձևավորվել այս քաղաքականությունը՝ իհարկե, ոչ միանգամից։ Բովանդակությունը գալիս է, նստում է, մարսվում է, սկսում ես մտածել, վերլուծել»,- ասաց Փաշինյանը։ 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները