Հետևեք մեզ։

Լիահույս եմ՝ զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն. Գալյանը՝ գերիների և ռազմագերիներ մասին

11:36, 11 սեպտեմբեր 2025
Լիահույս եմ՝ զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն. Գալյանը՝ գերիների և ռազմագերիներ մասին

Խաղաղությունն ունի գին: Այդ գինը վճարե՞լ, թե՞ վճարել՝ որոշում է ժողովուրդը: Մենք առաջնորդվում ենք խաղաղության օրակարգով: Դա մեր օրակարգն է, որը թելադրված է հենց ժողովրդի կողմից: Այդ մասին Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ինչ վերաբերում է ռազմագերիներին կամ գերիներին, այո՛, դա ցավոտ հարց է, բայց այս ընթացքում նման կարգավիճակ ունեցող անձանց մեծ մասը մեր պետության ջանքերի արդյունքում վերադարձվել է ՀՀ:

Ես լիահույս եմ, որ առաջիկայում զարգացումները կգնան այն ուղղությամբ, որ անձինք, որոնք ոչ մեր պետության տարածքում են, կվերադարձվեն մեր պետություն»,- ասաց նախարարը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները