Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր

14:33, 11 սեպտեմբեր 2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին: 

Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: 

 

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները