Հետևեք մեզ։

Ավտովթար՝ Լոռու մարզում․ «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել դաշտում

15:10, 11 սեպտեմբեր 2025
Ավտովթար՝ Լոռու մարզում․ «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը և գլխիվայր հայտնվել դաշտում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 43-ամյա Անդրեյ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը տապալել այն և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

 

—00—ՄԱ

Վերլուծական

Ամենաընթերցվածները