Հետևեք մեզ։

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ

11:53, 12 սեպտեմբեր 2025
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Կան ձերբակալվածներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են ձերբակալությունների լուրը:

«Հաստատում ենք, որ որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերլուծական

Ամենաընթերցվածները