Հետևեք մեզ։

ՊՆ զինծառայողը պարգևատրվել է արջի քոթոթին փրկելու համար

15:29, 12 սեպտեմբեր 2025
ՊՆ զինծառայողը պարգևատրվել է արջի քոթոթին փրկելու համար

ԲԸՏՄ-ից հայտնում են, որ հուլիսի 9-ին ՊՆ կապիտան Է. Ս. Մկրտչյանը Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում նկատել էր ուժասպառ ու անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի և անմիջապես կապ հաստատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ։

Նույն օրը, ԲԸՏՄ տեսուչները ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի հյուծված քոթոթին նախնական խնամքի համար փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն, որից հետո քոթոթը տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, որտեղ բնական միջավայրում ստանում է հատուկ խնամք։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի հրամանով ՊՆ կապիտան Է. Ս. Մկրտչյանը պարգևատրվել է շնորհակալագրով»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը շնորհակալագիրը հանձնելիս երախտագիտություն է հայտնել զինծառայողին՝ կենսաբազմազանության նկատմամբ ցուցաբերած հոգատար և պատասխանատու վերաբերմունքի համար։

Վերլուծական

Ամենաընթերցվածները