Հետևեք մեզ։

Նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին․ Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ

08:59, 13 սեպտեմբեր 2025
Նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին․  Եվրահանձնաժողովի ղեկավարը՝  Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ
Այսօր ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։ Գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և հրապարակել պատասխանը․ 
 
 
Հարգելի պարոն Մարուքյան,
Շնորհակալություն ենք հայտնում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։
 
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։
 
 
Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները