Հ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 14–ին։ Հայտարարությունն այս մասին զետեղվել է առողջապահության նախարարության կայքում։ Ըստ հայտարարության՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 13–ն է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին կայացած մրցույթում հաղթող չեղավ: Մրցույթին մասնակցում էին 2 թեկնածու` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը: