Հետևեք մեզ։

Արարատի մարզում շունը կծել է 1,5 տարեկան երեխայի. կենդանին եղել է 20 օրական, կծելուց հետո սատկել է

15:43, 13 սեպտեմբեր 2025
Արարատի մարզում շունը կծել է 1,5 տարեկան երեխայի. կենդանին եղել է 20 օրական, կծելուց հետո սատկել է

2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ:

 ՀՎԿԱԿ–ից հայտնում են, որ երեխան տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով:

Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ ժամանակ անց շունը սատկել է:

«Անկախ այն հանգամանքից ձեր տան, բակի, հարևանի շունն է, կենդանին կարող է վարակված լինել և կծելուց կարող է առաջանալ կատաղություն հիվանդությունը: Կատաղություն հիվանդությունը առանձնահատուկ բուժում չունի: Կանխարգելիչ

կենդանու կողմից տուժելու ցանկացած դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները