Հետևեք մեզ։

Արցախում մնացած հայը կրшկ է բացել ադրբեջшնցի nստիկանների վրա. նա ևս վիրավոր է

17:52, 14 սեպտեմբեր 2025
Արցախում մնացած հայը կրшկ է բացել ադրբեջшնցի nստիկանների վրա. նա ևս վիրավոր է

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի բնակիչ Կարեն Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում։

Ըստ նրանց` նա զինված է եղել ինքնաձիգով, չորս լիցքավորված պահեստատուփով և հինգ նռնակով։

 

Հաղորդվում է, որ ձերբակալման պահին Ավանեսյանը երեք ձեռքի նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ բացել ինքնաձիգից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

 

Ադրբեջանական աղբյուրների համաձայն, Ստեփանակերտի հայազգի բնակիչ Կարեն Ալբերտի Ավանեսյանը (ծնված 1967 թ.) դուրս է եկել տնից և շարժվել դեպի քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածք։ Նա վերցրել է այնտեղ նախապես թաքցրած Կալաշնիկովի ինքնաձիգը, չորս պահեստատուփ և հինգ նռնակ՝ փորձելով մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, սակայն ոստիկանությունը ձերբակալել է նրան։

 

Հաղորդվում է, որ ձերբակալման ընթացքում Ավանեսյանը զինված դիմադրություն է ցուցաբերել՝ նետելով երեք ձեռքի նռնակ և կրակ բացելով ինքնաձիգից։

 

Բաքվի տվյալներով, պատասխան կրակահերթի արդյունքում Ավանեսյանը վիրավորվել և ձերբակալվել է:

 

Գործողության ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները