Հետևեք մեզ։

Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ

13:37, 15 սեպտեմբեր 2025
Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջ-փրկարարները պայքարում են կրակի տարածման դեմ

Այսօր՝ սեպտեբերի 15-ին, կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում: 
 
Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներ, պայքարում են կրակի տարածման դեմ: 
 
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ կրակի բազմաթիվ օջախներ կան:
 
Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի 35-ից ավելի աղբատար ավտոմեքենաներ Երևանի տարբեր վարչական շրջաններից աղբը տեղափոխել են, սակայն չեն կարողանում մտնել աղբավայր, այն դատարկել ու գնալ հերթական աղբի հետևից, քանի որ հրշեջները դեռ պայքարում են կրակն ամբողջությամբ մարելու դեմ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները