Հետևեք մեզ։

Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել

10:12, 16 սեպտեմբեր 2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպք է հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից։

Ըստ ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրության՝ Բաղրամյան համայնքի վարչական տարածքում «Ֆարտո Շին» ՍՊԸ-ն արդյունահանման թույլտվության տարածքից դուրս իրականացրել է տուֆի լեռնային զանգվածի ապօրինի դուրսբերում։ Չափագրման արդյունքների համաձայն՝ 2757քմ մակերեսով տարածքից ապօրինի տեղահանվել է 4222 խմ ծավալով տուֆ։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները