Մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանում այսօր քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, աշխատակիցները շտապօգնություն են կանչել։ Տեղեկությունը հետ զրույցում հասատատեցին Երևանի մետրոպոլիտենից։
«Կնոջ շաքարն էր բարձրացել, աշխատակիցներն առաջին օգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնություն դիմել։ Հետո նաև այդ կնոջ որդուն են զանգահարել և խնդրել մոտենալ՝ վստահ լինելու համար, որ նա ապահով տուն է հասել»,–հայտնեցին մետրոպոլիտենից։