Հետևեք մեզ։

Երևանը կունենա 45 նոր տրոլեյբուս. Կառավարությունն ընդունեց որոշումը

10:05, 18 սեպտեմբեր 2025
Երևանը կունենա 45 նոր տրոլեյբուս. Կառավարությունն ընդունեց որոշումը

Երևանի տրանսպորտային շարժակազմը կհամալրվի 45 նոր «Յութոնգ» մակնիշի տրոլեյբուսներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության որոշման նախագիծը սեպտեմբերի 18-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Տրոլեյբուսները կփոխարինեն արդեն 18 տարուց ավելի օգտագործվող 30 Դիաս տրոլեյբուսներին, առաջարկվում է 45 տրոլեյբուսի համար կանխավճար վճարել 30 տոկոս»,- նշեց Խուդաթյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ տրոլեյբուսների գնման մրցույթն արդեն կայացել է։

 

«Արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս: Կառավարության աջակցությամբ ևս  --45 նոր տրոլեյբուսներով մենք ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն՝ այլևս մենք չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ։ Մրցույթը կայացել է արդեն տևական ժամանակ, առանց ֆինանսական միջոցների էր հայտարարված։ Ֆինանսական միջոցների հատկացումից հետո մենք ակնկալում ենք, որ 2026թ. առաջին եռամսյակում բոլոր 45 տրոլեյբուսները կլինեն Երևանում և արդեն կլինեն նոր գծերի մեջ։ Եվ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, որովհետև սա Ձեր նախաձեռնությունն է»,- ասաց Ավինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները