Հետևեք մեզ։

Ես չեմ մասնակցել, երբևէ Եվլախում չեմ եղել, Եվլախում հանդիպմանը մասնակցած անձինք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ Շահրամանյան

08:44, 19 սեպտեմբեր 2025
Ես չեմ մասնակցել, երբևէ Եվլախում չեմ եղել, Եվլախում հանդիպմանը մասնակցած անձինք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել․ Շահրամանյան

2 տարի առաջ՝ սեպտեմբերի 19-ին,  Ադրբեջանը լայնածավալ հարձակման անցավ Արցախի դեմ։ Այսօր պատերազմի տարելիցի կապակցությամբ Եռաբլուրում էին Արցախի նախկին նախագահ Շահրամանյանը և մի շարք գործիչներ։

Անդրադառնալով Եվլախի հանդիպմանը՝ Շահրամանյանը ասել է․  «Ես չեմ մասնակցել, երբևէ Եվլախում չեմ եղել, Եվլախում հանդիպմանը մասնակցած անձինք որևէ փաստաթուղթ չեն ստորագրել, և այդ հանդիպումն ունեցել է հումանիտար բնույթ»։

Արցախի նախկին նախագահը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև 9–րդ դասարանի Հայոց պատմության դասագրքում Արցախի թեմայի սխալ ներկայացմանը․ «Մեր նպատակն այն է, որ մեր սերունդները ստանան իրական տեղեկատվություն, և դատական նիստերի ընթացքում կներկայացնենք անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կհիմնավորեն մեր ասածները։

Վերլուծական

Ամենաընթերցվածները