Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի ժողովրդի հայրենազրկման երկրորդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել․
«Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկման երկրորդ տարելիցին կրկին խոստանանք ինքներս մեզ, որ Ադրբեջանն ու նրա հանցագործ իշխանությունները պատժվելու են, իսկ Արցախի բնիկ հայ ժողովուրդը վերադառնալու է իր Հայրենիք:
Իր հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը մոռացող ու ոտնահարող անձինք ու ժողովուրդներն արժանի չեն արևի տակ տեղ ունենալու», - գրել է Բեգլարյանը։