Հետևեք մեզ։

Նախագահի հրամանագրով՝ դիվանագիտական աստիճաններ են շնորհվել

14:41, 19 սեպտեմբեր 2025
Նախագահի հրամանագրով՝ դիվանագիտական աստիճաններ են շնորհվել
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին․ 
 
 
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
 Ռոբերտ Վահրամի ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վիկտոր Լեոնիդի ԲԻՅԱԳՈՎԻՆ
 
 
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Արման Ռազմիկի ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ
Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար:
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Գրիգոր Ալեքսանդրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Վերլուծական

Ամենաընթերցվածները