Մենք այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման տեղի և վայրի մասին խորհրդակցությունները: Այս մասին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղու» շուրջ դետալները հստակեցվելու են Հայաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով։
«Իսկ ադրբեջանական կողմի հետ կան ընդհանուր պատկերացումները և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու 2 երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, իրավազորության ներքո անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով»,-ասաց նա։
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պայմանավորվել են այն կետերի շուրջ, որոնք գրված ու հրապարակված են, «մնացած բանավոր մեկնաբանություններն էական չեն»։