Չեմ կարող մոռանալ, որ 2019 թվականին հայտարարել եմ՝«Արցախը Հայաստան է և վերջ»: Այդ հայտարարությունն արել եմ մի պարզ պատճառով, հայրենասիրության պատճառով, որովհետև հայրենասեր եմ եղել, ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով։ 2019-ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով։
Այդ մոդելը խորհրդային կայսրության ղեկավարների հանձնարարած հայրենասիրության մոդելն էր։ Մինչև իրական Հայաստանի գաղափարախոսությունը՝ Հայաստանում գոյություն ունեցած հայրենասիրության մոդելը մեծամասամբ հենվել է 1940-80թթ․ ձևավորված գրքերի, երգերի վրա»,-նշել է նա։