«Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչքան շուտ այնքան լավ, եթե չէ՝ կհեռացնենք»,– այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության համագումարում։
Դառնությամբ պետք է արձանագրել, որ աթեիստական պետության դաստիարակությունը ստացած մեր մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, անձնապես Կտրիճ Ներսիսյանը, պարզապես չեն հավատում Աստծուն, և նրան վերաբերվում են որպես ապրանքանշանի, որը կարող են լավ վաճառվել սփյուռքահայ տոնավաճառներում, ասել է Փաշինյանը։
«Քաղաքական և պետական օրակարգը հետևյալն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է վերադառնա իր պետականամետ և պետականակենտրոն ծիրին, ինչը հնարավոր չէ առանց Վեհարանը Ներսիսյանից ազատելու և այս օրակարգը պետք է անպայման իրագործենք».-ասել է նա։