Ուզում եմ ամբողջական անդրադարձ կատարել էմիսար միլիարդատերերի թեմային. նմանատիպ թեմաներին անդրադառնալով ոմանք հարցնում են՝ թե այս ի՞նչ է կատարվում և ինչու՝ նկատի ունենալով հարցի սոցիալ քաղաքական կողմը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կանդրադառնամ միայն հարցի սոցիալ քաղաքական կողմին, որովհետև իրավունքի մասը մեր քննության առարկան չէ։ Իսկ տեղի է ունենում շատ էական մի բան. մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք՝ Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում և ոչ մի թիզ ավել։
Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար յախտա կամ սամալյոտ չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, մենք գնում ենք։ Նրանք, ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի և կդնի համապատասխան տեղերում։ Այնպես որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում կա օրենքի և իրավունքի դիկտատուրա, և լինելու է. դա լինելու է այնպես, որ հանկարծ ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքներին մեր հավատարմությունը չվնասվի, դա կասկածի տակ չդրվի, տնտեսական զարգացումը չվնասվի, ժողովրդի իշխանությունը հանկարծ չվտանգվի։
«Չեմ ժխտի մեր փորձը ցույց է տալիս որ միշտ չէ որ թավշյա մոդելը արդյունավետ է և երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ։ Այդ միջոցներից է օրինակ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ազգային անցման սկսած և ընդ որում անկասելի գործընթացը։ Ես տեսնում եմ որ դաշտում սին հույսեր փայփայող կան բայց ուզում եմ ընդգծել որ պրոցեսը անկասելի է և աներկբա գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով։ Սցենար մեկ ՀԷՑ–ը ազգայնացվում է և հանձնվում է պրոֆեսիոնալ և հուսալի կառավարման՝ ամբողջությամբ մնալով պետական և սցենար թիվ երկու՝ ՀԷՑ–ի բաժնետերերի մեծ մասը փոխանցվում է էներգետիկ ոլորտի միջազգային հեղինակավոր կառավարչի։ Բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կպահպանի այնքան բաժնեմաս, որը հնարավորություն կտա պահպանել կենսական այս ենթակառուցվածքում կառավարության ռազմավարական ներկայությունը»։