Հետևեք մեզ։

Ֆրանսիան սեպտեմբերի 22-ին կճանաչի Պաղեստինը

11:15, 20 սեպտեմբեր 2025
Ֆրանսիան սեպտեմբերի 22-ին կճանաչի Պաղեստինը

Էմանուել Մակրոնը հաստատել է, որ սեպտեմբերի 22-ին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընթացքում Ֆրանսիան կճանաչի Պաղեստինը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահն այդ մասին գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր էջում։

«Զրուցել եմ Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբբասի հետ… Նախագահ Աբբասին հաստատել եմ երկուշաբթի օրը Նյու Յորքում Պաղեստին պետությունը ճանաչելու իմ մտադրությունը»,- նշել է նա՝ հավելելով, որ այս որոշումը համահունչ է տարածաշրջանի համար խաղաղության ավելի լայն ծրագրին։

Ֆրանսիայի նախագահը դեռևս հուլիսին էր հայտարարել Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին։

Ավելի վաղ Politico-ն հայտնել էր, որ Իսրայելը պատասխան միջոցներ է պատրաստում Ֆրանսիայի կողմից Պաղեստինը ճանաչելու առնչությամբ։ Դրանք կարող են ներառել Արևմտյան ափին տարածքների բռնազավթման արագացումը և Երուսաղեմում ֆրանսիական հյուպատոսության փակումը։ Միևնույն ժամանակ, ֆրանսիացի դիվանագետը Politico-ին հայտնել է, որ պաշտոնական Փարիզը նույնպես քննարկում է Իսրայելի հնարավոր թշնամական գործողություններին արձագանքելու տարբերակներ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները