Հետևեք մեզ։

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 տուժածներից 3-ը անչափահասներ են

12:39, 20 սեպտեմբեր 2025
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին 31-ամյա ՊՆ ծառայողը «Infiniti»-ով բախվել է հաստաբուն ծառին․ 5 տուժածներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 141 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Անդրանիկ Ղ․-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։

Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով վարորդը, ուղևորը Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Սյուզաննա Թ․-ն և 3 անչափահասներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են անչափահաս վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Անդրանիկ Ղ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները