Հետևեք մեզ։

Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել ՔՊ համագումարին մասնակցել. կուսակցության անդամավճարի գումարը չի նստել. News.am

14:33, 20 սեպտեմբեր 2025
Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել ՔՊ համագումարին մասնակցել. կուսակցության անդամավճարի գումարը չի նստել. News.am

ԱԺ փոխնախագահ, ՔՊ–ի ակունքներում կանգնած Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել մասնակցել կուսակցության 7–րդ համագումարին։

 

NEWS.am–ի հարցին ի պատասխան վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է. «Համագումարի հաստատման պահին չպետք է անդամավճարի պարտք լինի։ Կան մարդիկ, որոնք վճարել են օգոստոսի 31–ին, սակայն գումարը մինչեւ սեպտեմբերի 1–ը չի նստել, այսինքն չեն հաստատվել նրանց մասնակցությունը։ Պարոն Արշակյանի դեպքում էլ է էդպես եղել, նա ոչ թե չի վճարել, այլ գումարը չի նստել»։

 

Նշենք, որ մեր տեղեկություններով, խոսքը 30 հազար դրամի մասին է։

Վերլուծական

Ամենաընթերցվածները