Հետևեք մեզ։

ԵՄ-ում քննարկվում են «Դրուժբա» նավթամուղով ներմուծվող նավթի մատակարարումների դեմ միջոցները. Bloomberg

17:39, 20 սեպտեմբեր 2025
ԵՄ-ում քննարկվում են «Դրուժբա» նավթամուղով ներմուծվող նավթի մատակարարումների դեմ միջոցները. Bloomberg

Եվրամիությունը կարող է առևտրային մաքսատուրքեր սահմանել Հունգարիային և Սլովակիային «Դրուժբա» նավթամուղով ներմուծվող ռուսական նավթի համար՝ հայտնում է Bloomberg գործակալությունը:

«Դրուժբա»-ի նկատմամբ նախատեսվող միջոցառումները քննարկվում են Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթից առանձին։ Նշվում է, որ ի տարբերություն պատժամիջոցների՝ մաքսատուրքերը կարելի է ընդունել ԵՄ-ում ձայների մեծամասնությամբ՝ առանց միաձայնության:

Ինչպես ընդգծում Է Bloomberg-ը, նման միջոցները համապատասխանում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջին, որը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ԵՄ-ից ակնկալում է ռուսական նավթից և գազից լիակատար հրաժարում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները