Հետևեք մեզ։

Պաթոլոգիկ սուտասանը, իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը». Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Փաշինյանին

19:09, 20 սեպտեմբեր 2025
Պաթոլոգիկ սուտասանը, իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը». Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Փաշինյանին

Արսեն Ջուլֆալակյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, ով հայտնել էր, թե Արսեն Ջուլֆալակյանն ու հայրը խնդրանքներով դիմել են իրեն.

 

«Կարծում եմ, շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով:

 

Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է:

 

Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։

 

Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»: 

 

Երբ 2020թ ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում, կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը... 

 

Ժամանակը ցույց է տվել պատասխանս: 

 

Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ:

 

Իսկ ասելիքս վաղուց ասել եմ, թե մանդատից հրաժարվելուց առաջ, թե հետո: 

 

Հ.Գ. երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց,

 

-Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին: 

 

Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում»:

 

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր.

«Մեր խմբակցությունում մեկ պատգամավոր կար, ուզում էր, որ իրեն մտցնեն հավաքականի կազմ, 6 ամիս հետևիցս ընկած էր, որ ինքը պետք է հավաքական մտնի, ինքն ու հայրը։ Արթուր Ալեքսանյանը չլինի, Ռոման Ամոյանը չլինի, ասում էր՝ բա մենք իշխանություն ենք, բա մենք պետք է… Եղբայր, գնա քո գործերին, հեն ա, գնացել է իր գործերին։ Ամիսներով ինքն ու հայրը՝ զանգ, նամակ, քննարկում, այս անենք, այն անենք։ Եղբայր, օլիմպիադան կուսակցական համաժողով չէ, որ ես որոշեմ՝ դու պատվիրակ լինես»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները