Հետևեք մեզ։

Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

19:50, 20 սեպտեմբեր 2025
Երևանում մի շարք հետիոտնային անցումներ կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 22-ից ներքոգրյալ հետիոտնային անցումները կկարգավորվեն «հետիոտն կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներով.

  • Անդրանիկի փողոց՝ հ. 75/10, 39/10 հասցեին հարակից ճանապարհահատված,
  • Պ. Սևակի հ.8 և 8/2 հասցեների միջնամաս,
  • Հալաբյան փողոց, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ բաժանմունքին հարակից ճանապարհահատված,
  • Սարկավագի փողոց՝ հ. 14 հասցեին հարակից (Հայ-Չինական դպրոց) ճանապարհահատված, 
  • Տ. Պետրոսյան փողոց, Դավիթաշեն 4-րդ թաղամաս 47/2 հասցեին հարակից ճանապարհահատված,
  • Դավիթ Բեկի 106/5 հասցեի մոտ (ՀՔԲ մոտակայքում),
  • Հրաչյա Թամրազյան – Ռիգա փողոցների խաչմերուկ,
  • Այվազովսկու փողոց – Նոր Արեշի 39-րդ փողոց,
  • Խաչիկ Դաշտենցի – Նոր Արեշի 35-րդ փողոցների խաչմերուկ, 
  • Խուդյակովի փողոց – Ավանի 6-րդ փողոց:

Վերլուծական

Ամենաընթերցվածները