ՔՊ վարչության նախագահ է ընտրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը ստացել է 758 ձայն։ ՔՊ վարչության վերջնական կազմն այսօր չհրապարկվեց։ Փաշինյանը նշեց, որ թեկնածուներն ունեն 24 ժամ բողոքարկման համար, որից հետո վերջնական արդյունքները կհրապարակվեն։
ՔՊ Վարչության, Վարչության նախագահի, Վերահսկող հանձնաժողովի անդամների ընտրությունների քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկը ավարտվել է։ Ներկայումս նախատեսված կարգով, նախնական արդյունքները արձանագրելու համար տեղի է ունենում քվեաթերթիկների ձեռքով հաշվարկ։