Հետևեք մեզ։

«Նիվա»-ն մտել է Սևանա լիճը

08:57, 21 սեպտեմբեր 2025
«Նիվա»-ն մտել է Սևանա լիճը

Սեպտեմբերի 21-ին, ժամը 05։23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, «Vaz» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ջրի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները լճից դուրս են բերել «Vaz» մակնիշի ավտոմեքենան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները