«Մեր երկխոսությունը թուրքական կողմի հետ շարունակվում է, և մենք համոզված ենք, որ այս պատմական հնարավորությունը՝ կառուցելու բարիդրացիական հարաբերություններ, չպետք է բաց թողնվի։ Հարաբերությունների կարգավորումը ոչ միայն կբերի կայունություն և բարօրորություն մեր տարածաշրջանում, այլև կնպաստի գլոբալ անվտանգության ամրապնդմանը՝ ցույց տալով, որ երկարատև հակասությունները հնարավոր է հաղթահարել երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում ասաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացը։
Նա հույս հայտնեց, որ Թուրքիան կպատասխանի հայկական կողմի պատրաստակամությանը՝ որքան հնարավոր է` շուտ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և ունենալ բաց սահմաններ։