Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը:
«Պետական պարտքը 2025թ առաջին ռ աճել է 4.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով: Դրամային և արտարժութային ցուցանիշների փոփոխությունների տարբերությունը պայմանավորված է պարտքի փոխարկման համար կիրառված 2024թ տարեվերջի և 2025թ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի տարբերվող արժեքներով՝ համապատասխանաբար 396.6 և 384.3 դրամ»,-ասաց Հովհաննիսյանը: