Հետևեք մեզ։

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների համար․ ԱՆԻՖ–ի նախկին գործադիր տնօրեն

12:42, 22 սեպտեմբեր 2025
Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների համար․ ԱՆԻՖ–ի նախկին գործադիր տնօրեն

Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը. գրել է ԱՆԻՖ–ի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը։

«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը ստեղծվեց 2019-ին՝ մեծ ակնկալիքներով, որ երկրի տնտեսության մեջ ներգրավելու է օտարերկրյա մեծ ներդրումներ, խթանելու է խոշոր նախագծեր և զարգացնելու ենթակառուցվածքներ: Հինգ տարի անց, սակայն, այդ ակնկալիքներից մնացել են ձախողված ծրագրերը, սնանկացած բիզնեսներն ու դատական հայցերը։ ԱՆԻՖ  հիմնադրամով 25 միլիարդ դրամ  փոշիացվել է»,- գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները